Սաղմոս 32։1-11

Դաւիթի Երգ։ 32  Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ:  Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չ’կայ նորա հոգիի մէջ:  Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը:  Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. իմ թացութիւնը ամառուան չորութին դառաւ: (Սէլա։)  Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ’ծածկեցի. ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը: (Սէլա։)  Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կ’անէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ:  Դու ես իմ ապաստանը. նեղութիւնից կ’պահես ինձ. փրկութեան երգերով կ’պատես ինձ: (Սէլա։)  Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի:  Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չ’ունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չ’մօտենան քեզ: 10  Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կ’պատէ նորան. 11  Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով:

Ծանոթագրություններ