Սաղմոս 33։1-22

33  Ցնծացէք Տէրով, ով արդարներ. ուղիղներին վայելում է օրհնութիւն:  Գոհացէք Տէրիցը քնարով. տասը թելաւոր սաղմոսարանով սաղմոս երգեցէք նորան:  Նոր երգ երգեցէք նորան. քնարը լաւ ածեցէք ցնծութեան բարձր աղաղակով:  Որովհետեւ ուղիղ է Տիրոջ խօսքը, եւ նորա ամեն գործերը հաւատարմութիւնով են:  Նա արդարութիւն եւ իրաւունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը:  Տիրոջ խօսքովը երկինքն ստեղծուեցաւ, եւ նորա բերանի հոգովը նորա բոլոր զօրքերը:  Նա ժողովում է ծովի ջուրերը ինչպէս դէզ, եւ անդունդները դնում է ամբարներում:  Թող Տէրիցը վախենան ամեն երկիր. թող նորանից սարսափեն աշխարհքի ամեն բնակիչները:  Որովհետեւ նա ասեց եւ եղաւ. նա հրամայեց եւ հաստատուեցաւ: 10  Տէրը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները, եւ փչացնում է ժողովուրդների մտածմունքները: 11  Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է յաւիտեան. նորա սրտի մտածմունքները՝ ազգից մինչեւ ազգ: 12  Երանի այն ազգին՝ որ նորա Աստուածը Տէրն է, եւ այն ժողովրդին՝ որ նա իր համար ժառանգութիւն ընտրեց նորան: 13  Տէրը մտիկ է անում երկնքիցը. տեսնում է մարդկանց ամեն որդիքը: 14  Իրան բնակութեան վայրիցը նայում է երկրի ամեն բնակիչների վերայ, 15  Նորանց ամենի սիրտը ստեղծողը, նորանց ամեն գործքերը տեսնողը: 16  Թագաւորը չէ փրկվում զօրքի շատութիւնով, եւ հսկան չէ պրծնում շատ զօրութիւնով: 17  Սուտ է ձին փրկութեան համար. եւ իր շատ զօրութիւնովը չէ ազատում: 18  Ահա Տիրոջը աչքը նորանից վախեցողների վերայ է եւ նորանց վերայ՝ որ նորա ողորմութեանն են սպասում. 19  Որ փրկէ նորանց անձերը մահիցը, եւ սովի ժամանակին նորանց կերակրէ: 20  Մեր անձը մտիկ է տալիս Տիրոջը. նա է մեր օգնութիւնն ու պահապանը: 21  Որովհետեւ նորանով է ուրախանում մեր սիրտը. որ մենք նորա սուրբ անունին ենք յուսացած: 22  Տէր, քո ողորմութիւնը լինիլ մեզ վերայ՝ ինչպէս որ սպասում ենք քեզ:

Ծանոթագրություններ