Սաղմոս 36։1-12

Երգողների գլխաւորին։ Տիրոջ ծառայ՝ Դաւիթի (Սաղմոս)։ 36  Անօրէնութեան խօսքը ամբարշտի համար իմ սրտումը սա է թէ Աստուծոյ վախը չ’կայ նորա աչքի առաջին:  Որովհետեւ քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ:  Նորա բերանի խօսքերը անօրէնութիւն եւ նենգութիւն են: Նա դադարել է իմաստուն լինելուց եւ բարի գործելուց:  Անօրէնութիւն է մտածում իր անկողնումը. կանգնած է այն ճանապարհի վերայ՝ որ բարի չէ. եւ չար գործելուցը չէ զզվում:  Տէր, քո ողորմութիւնը երկնքումն է, եւ քո ճշմարտութիւնը հասնում է մինչեւ ամպերը:  Քո արդարութիւնը ինչպէս Աստուծոյ սարերն է. եւ քո իրաւունքը ինչպէս մեծ անդունդ. դու ես փրկում մարդկանց եւ անասուններին, Տէր:  Ի՜նչ պատուական է քո ողորմութիւնը, ով Աստուած, եւ մարդկանց որդիքը քո թեւերի շուքի տակ են ապաւինած:  Նորանք լիանում են քո տան պարարտութիւնիցը. եւ քո հաճութեանց գետիցը խմել ես տալիս նորանց:  Որովհետեւ կեանքի աղբիւրը քեզ մօտ է. եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս: 10  Շարունակիր քո ողորմութիւնը քեզ ճանաչողների վերայ, եւ քո արդարութիւնը՝ սրտով ուղիղների վերայ: 11  Թող ամբարտաւանի ոտքը իմ վերայ չ’գայ. եւ ամբարշտի ձեռքն ինձ չ’շարժէ տեղիցս: 12  Այնտեղ վայր կ’ընկնեն անօրէնութիւն գործողները. դէն կ’գցուին եւ էլ չեն կարողանալ վեր կենալ:

Ծանոթագրություններ