Սաղմոս 37։1-40

Դաւիթի (Սաղմոս։) 37  Մի բարկանար չարերի վերայ. մի նախանձիր անօրէնութիւն գործողներին:  Որովհետեւ նորանք խոտի պէս շուտով կ’կտրուին, եւ կանաչ խոտի պէս կ’թառամին:  Տիրոջը յուսայ եւ բարի արա. բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը:  Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները:  Տիրոջը յանձնիր քո ճանապարհը՝ եւ նորան յուսա. եւ նա կ’կատարէ:  Եւ քո արդարութիւնը դուրս կ’հանէ լոյսի պէս, եւ քո իրաւունքը՝ կէս օրուան պէս:  Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս՝ որ իր չար խորհուրդները կատարում է:  Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես:  Որովհետեւ չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն: 10  Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ: 11  Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը: 12  Ամբարիշտը չար է մտածում արդարի դէմ. եւ իր ատամները կրճտացնում է նորա վերայ: 13  Տէրը ծիծաղում է նորա վերայ. որովհետեւ տեսնում է՝ որ նորա օրը եկել է: 14  Սուրը հանում են ամբարշտները եւ իրանց աղեղները լարում, որ խեղճին ու աղքատին վայր գցեն եւ սպանեն ճանապարհով ուղիղներին: 15  Բայց նորանց սուրն իրանց սրտի մէջ կ’մտնէ, եւ նորանց աղեղները կ’փշրուին: 16  Արդարի քիչ բանը լաւ է քան թէ շատ ամբարիշտների ճոխութիւնը: 17  Որովհետեւ ամբարիշտների բազուկները կ’փշրուին, իսկ արդարներին հաստատում է Տէրը: 18  Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կ’լինի: 19  Նորանք չեն ամաչիլ չար ժամանակում, եւ սովի օրերումը կ’կշտանան: 20  Որովհետեւ ամբարիշտները կ’կորչեն, եւ Տիրոջ թշնամիները կ’ոչնչանան ինչպէս արտերի պարարտութիւնը, կ’փչանան ծուխի պէս: 21  Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում, բայց արդարը ողորմած է եւ տալիս է: 22  Որովհետեւ նորա օրհնուածները երկիրը կ’ժառանգեն, բայց նորա անիծուածները կ’սատկեն: 23  Տիրովն է հաստատվում մարդիս գնացքը, եւ նա հաւանում է նորա ճանապարհին: 24  Թէեւ վայր ընկնի՝ չի կործանուիլ, որովհետեւ Տէրը նորա ձեռքիցը բռնում է: 25  Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած, եւ ոչ նորա զաւակին, որ հաց մուրանայ: 26  Արդարը ամեն օր ողորմած է եւ փոխ է տալիս, եւ նորա զաւակը օրհնուած է: 27  Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կ’մնաս: 28  Որովհետեւ Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողում. նորանք յաւիտեան պահպանվում են, բայց ամբարիշտների զաւակը կը սատկի: 29  Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում: 30  Արդարի բերանը իմաստութիւն է խօսում. եւ նորա լեզուն իրաւունք է զրուցում: 31  Իր Աստուծոյ օրէնքն իր սրտումն է. նորա քայլերը չեն տատանուիլ: 32  Ամբարիշտը դիտում է արդարին, եւ ման է գալիս՝ որ սպանէ նորան: 33  Բայց Տէրը նորան չի թողիլ նորա ձեռքին, եւ չի դատապարտիլ նորան՝ երբոր նա դատուի: 34  Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրանցնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կը տեսնես ամբարիշտները սատակելիս: 35  Ես ամբարիշտը տեսայ գոռոզ եւ տեղը հաստատ ինչպէս լայնատարած դալար ծառ. 36  Բայց մին էլ անցնելիս, ահա չ’կար նա. ման եկայ նորան, եւ չ’գտնուեցաւ: 37  Իսկ արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է: 38  Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կ’սատկեն. ամբարիշտների վերջը կորուստ է: 39  Եւ արդարների փրկութիւնը Տէրիցն է. նա նորանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում: 40  Եւ Տէրը կ’օգնէ նորանց եւ կ’ազատէ նորանց. կ’ազատէ նորանց ամբարիշտներիցը եւ կ’փրկէ նորանց, որովհետեւ նորան են յուսացած:

Ծանոթագրություններ