Սաղմոս 38։1-22

Դաւիթի Սաղմոս. յիշատակի համար։ 38  Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը:  Որովհետւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծարացաւ ինձ վերայ:  Չ’կայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չ’կայ իմ մեղքի համար:  Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ:  Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար:  Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր:  Որովհետեւ իմ երեկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չ’կայ իմ մարմնումը:  Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը:  Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափագը. եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ: 10  Սիրտս դողում է. զօրութիւնս թողել է ինձ. եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ: 11  Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց: 12  Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում , եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում: 13  Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում: 14  Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չ’կայ: 15  Որովհետւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. դու պատասխան կ’տաս, ով Տէր՝ իմ Աստուած: 16  Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չ’ուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան: 17  Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. եւ իմ ցաւը միշտ առաջս է: 18  Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. եւ տրտմում եմ իմ մեղքի համար: 19  Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. եւ ինձ զուր ատողները շատ են: 20  Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի: 21  Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից: 22  Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ:

Ծանոթագրություններ