Սաղմոս 39։1-13

Երգողների գլխաւորին. Իդիթունին։* Դաւիթի Սաղմոս։ 39  Ես ասեցի՝ թէ իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է:  Բերանս փակեցի պապանձուելով. բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ:  Սիրտս ինձանում տաքացաւ. ես մտածելիս կրակ էր վառվում. խօսեցի իմ լեզուովը:  Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թե որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես:  Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի: (Սէլա։)  Միայն պատկերի պէս է ման գալիս մարդը. միայն զուր տեղն է հոգս քաշում. հաւաքում է եւ չ’գիտէ թէ ով պիտի առնէ այն:  Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. իմ յոյսը քեզ վերայ է:  Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. ինձ յիմարի նախատինքը մի շինիր:  Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, որովհետեւ դու արիր: 10  Քո պատուհասը հեռացրու ինձանից. ես քո ձեռքի զարնելովը փչացայ: 11  Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս ցեցից. իրաւի որ ունայն է ամեն մարդ: (Սէլա։) 12  Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. իմ արտասուքին լուռ մի կենար. որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր ինչպէս որ իմ ամեն հայրերը: 13  Թոյլ տուր ինձ զուարթանամ, որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել:

Ծանոթագրություններ

39։0 ա Մն. 16:41։ 25:1։ Սաղ. 62. 77. վերնագիրերը։