Սաղմոս 4։1-8

Երգողների գլխաւորին.* Նիկինօթով։ Դաւիթի Սաղմոս։ 4  Երբոր կանչեմ, լսիր ինձ, ով իմ արդարութեան Աստուած. դու որ նեղութեան մէջ ազատեցիր ինձ, ողորմիր ինձ ու լսիր իմ աղօթքը:  Ով մարդկանց որդիք, մինչեւ ե՞րբ պիտի իմ փառքը ամօթ դառնայ, եւ ունայն բան պիտի սիրէք եւ ստութիւն պիտի խնդրէք: (Սէլա։)  Բայց ճանաչեցէք, որ Տէրն ընտրել է իր սուրբին. Տէրը լսում է երբոր կանչում եմ նորան:  Դողացէք եւ մի մեղանչէք. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք, (Սէլա։)  Արդարութեան զոհեր ընծայեցէք, եւ Տիրոջը յուսացէք:  Շատերն ասում են թէ Բարին ո՞վ ցոյց կ’տայ մեզ. բարձրացրու մեզ վերայ քո երեսի լոյսը, Տէր:  Դու ուրախութիւն տուիր իմ սրտին՝ նորանց ցորենի եւ գինիի շատանալու ժամանակիցն աւելի:  Ես խաղաղութիւնով կ’պառկիմ եւ կ’քնեմ. որովհետեւ դու ես միայն, ով Տէր, ինձ ապահովութեամբ բնակեցնում:

Ծանոթագրություններ