Սաղմոս 41։1-13

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։ 41  Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան:  Տէրը կ’փրկէ նորան եւ կ’ապրեցնէ նորան. նա երանելի կ’լինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան:  Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը:  Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. որովհետեւ քո առաջին մեղանչեցի:  Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կ’մեռնի եւ անունը՝ կ’կորչի.  Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին:  Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ:  Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ:  Իմ հատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ: 10  Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կ’հատուցանեմ նորանց: 11  Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չը պարծենայ ինձ վերայ: 12  Բայց դու ինձ կ’պահպանես իմ անարատութեան մէջ. եւ ինձ քո երեսի առաջին կ’կանգնեցնես յաւիտեան: 13  Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն:

Ծանոթագրություններ