Սաղմոս 42։1-11

Երգողների գլխաւորին Կորխի որդկանց համար Երգ։ 42  Ինչպէս որ եղջերուն փափագում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստուած:  Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ կենդանի Աստուծուն. ե՜րբ կ’գամ եւ նորա երեսի առաջին կ’երեւամ:  Իմ արտասուքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը:  Ես այս բաները յիշում եմ եւ իմ հոգին թափում եմ ինձանում. որ բազմութեան հետ անց կենամ գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը:  Ինչո՞ւ ես տրտում, ով իմ անձը, եւ շփոթուած ես ինձանում: Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է:  Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. սորա համար յիշում եմ քեզ Յորդանանի երկրիցը եւ Հերմոնիցը եւ Փոքր* սարիցը:  Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ:  Ցերեկը Տէրը պատուիրում է իր ողորմութիւնը, եւ գիշերը օրհնութիւնը ինձ հետ կ’լինի. աղօթքս դէպի կենաց Աստուածն է:  Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ինչո՞ւ մոռացար ինձ. ինչո՞ւ սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար: 10  Իմ ոսկորները փշրուելիս իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք էլ են տալիս եւ ամեն օր ինձ ասում. թէ Ո՞ւր է քո Աստուածը: 11  Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է:

Ծանոթագրություններ

42։6 Եբր.՝ Միսար։