Սաղմոս 43։1-5

43  Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. նենգաւոր եւ անրիաւ մարդիցը փրկիր ինձ:  Որովհետեւ դու ես իմ զօրութեան Աստուածը. ի՞նչու ես ինձ դէն գցում. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար:  Ուղարկիր քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները:  Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը:  Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. որովհետեւ էլ կ’գոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է:

Ծանոթագրություններ