Սաղմոս 45։1-17

Երգողների գլխաւորին. Շօշանիմով.* Կորխի որդկանց. քերթուած. սէրի երգ։ 45  Սիրտս բարի խօսք է բխղում. ես ասում եմ՝ թէ իմ քերթուածը թագաւորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է:  Դու մարդկանց որդիներիցը գեղեցկագոյն ես. շնորհք է թափուած քո շրթունքների վերայ. սորա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան:  Սուրդ մէջքդ կապիր ով Հզօր. նա է քո պատիւը եւ քո փառքը:  Եւ քո փառքովը յաջողուիր, եւ ձի հեծիր ճշմարտութեան, եւ հեզութեան, եւ արդարութեան համար. եւ քո աջ ձեռքը թող ահաւոր բաներ սովորեցնէ քեզ:  Քո նետերը սրուած են. ազգերը քո տակն են ընկնում. նորանք թագաւորի թշնամիների սիրտն են մտնում:  Ով Աստուած, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից կայ. քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է:  Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. սորա համար, ով Աստուած, օծեց քեզ քո Աստուածը ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին:  Քո հանդերձները իսպառ զմուռ են եւ հալուէ է եւ կասիա են. փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով.  Թագաւորների աղջիկները քո պատուականների մէջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը Ոփիրի ազնիւ ոսկիովը: 10  Լսիր, աղջիկ, եւ տես, խոնարհեցրու քո ականջը. եւ մոռացիր քո ժողովուրդը եւ քո հօր տունը: 11  Եւ ապա թագաւորը կ’ցանկանայ քո գեղեցկութեանը. որովհետեւ նա է քո տէրը, երկրպագութիւն արա նորան: 12  Եւ Տիւրոսի աղջիկը ընծայով կ’ներկայանայ. կ’խնդրեն քո երեսը ժողովրդի հարուստները: 13  Թագաւորի աղջիկը իսպառ փառաւոր է ներսումը. նորա հանդերձը ոսկեհուռ է. 14  Պաճուճեալ զարդարանքով ներս կ’տարուի թագաւորի մօտ. նորա ետեւիցը եկող աղջիկ ընկերները ներս կ’տարուին քեզ մօտ: 15  Ներս կ’տարուին ուրախութիւնով եւ ցնծութիւնով. եւ թագաւորի պալատը կ’մտնեն: 16  Քո հայրերի տեղ քո որդիքը կ’լինին, եւ իշխաններ կ’դնես նորանց ամեն երկրի վերայ: 17  Ես կ’յիշեմ քո անունը ազգից մինչեւ ազգ. սորա համար ժողովուրդները կ’փառաւորեն քեզ յաւիտեանս յաւիտենից:

Ծանոթագրություններ

45։0 Սաղ. 69 և 80 վերնագիրը։