Սաղմոս 46։1-11

Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց. Ալամօթով* երգ։ 46  Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ:  Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին:  Թող գոռան եւ եռան նորա ջուրերը. թող սարերը դողդողան նորա ուռենալովը: (Սէլա։)  Բայց գետն իր առուներովը կ’ուրախացնէ Աստուծոյ քաղաքը՝ Բարձրելոյն սուրբ բնակարանները:  Աստուած նորա մէջ է. նա չի շարժուիլ. Աստուած օգնութիւն կ’անէ նորան առաւօտանց կանուխ:  Հեթանոսները խռովուեցան եւ թագաւորութիւնները շարժուեցան. նա իր ձայնը տուաւ եւ երկիրը հալուեցաւ:  Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է: (Սէլա։)  Եկէք եւ տեսէք Տիրոջ գործերը, որ աւերմունքներ է անում երկրի վերայ:  Որ դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով: 10  Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած. բարձր կ’լինիմ հեթանոսների մէջ. բարձր կ’լինիմ երկրի վերայ: 11  Զօրաց Տէրը մեզ հետ է. Յակոբի Աստուածը մեզ համար ապաստան է: (Սէլա։)

Ծանոթագրություններ

46։0 ա Մն. 15:20։