Սաղմոս 47։1-9

Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ 47  Ծափ տուէք, ամեն ժողովուրդներ. ցնծութեան ձայնով դէպի Աստուած աղաղակեցէք:  Որովհետեւ Տէրը Բարձրեալ եւ Ահաւոր է. մեծ Թագաւոր է ամեն երկրի վերայ:  Նա ժողովուրդներին մեր տակն է գցում, եւ ազգերին մեր ոտների ներքեւը:  Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգութիւնը՝ Յակոբի փառաւորութիւնը, որ նորան սիրում է: (Սէլա։)  Աստուած բարձրանում է ցնծութեան օրհնութիւնով. Տէրը՝ փողի ձայնով:  Սաղմոս ասեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք մեր Թագաւորին, սաղմոս ասեցէք:  Որովհետեւ Աստուած ամեն երկրի Թագաւորն է. իմաստութեան երգ սաղմոսեցէք:  Աստուած Թագաւոր է հեթանոսների վերայ, Աստուած նստում է իր սրբութեան աթոռի վերայ:  Ժողովուրդների իշխանները հաւաքվում են՝ Աբրահամի Աստուծոյ ժողովուրդը. որովհետեւ երկրի վահանները Աստուծունն են. նա շատ բարձրացաւ:

Ծանոթագրություններ