Սաղմոս 49։1-20

Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս։ 49  Լսեցէք այս, ով ամեն ժողովուրդներ, եւ ականջ դրէք, ով աշխարհքի բոլոր բնակիչներ.  Հասարակ ու մեծ մարդիկ, հարուստ եւ աղքատ՝ ամենեքեան:  Իմ բերանը պիտի իմաստութիւն խօսի, եւ իմ սրտի խորհուրդը՝ իմացողութիւն:  Ես իմ ականջը կ’խոնարհեցնեմ դէպի առակ, եւ քնարով կ’բանամ իմ խրթին խօսքը:  Ի՞նչու վախենամ ես չար օրերումը, թէ իմ խորամանկ թշնամիի անօրէնութիւնը պատում է ինձ.  Որ նորանք իրանց ապրանքներին են յուսացած, եւ իրանց մեծ հարստութիւնովն են պարծենում:  Մարդ չէ կարող իր եղբորը փրկել, եւ ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.  Որովհետեւ թանգ է նորանց անձերի փրկանքը, եւ յաւիտեան կ’դադարի:  Թէեւ յաւիտեան ապրի եւ ապականութիւն չ’տեսնէ: 10  Որովհետեւ տեսնում է որ իմաստունները մեռնում են ինչպէս որ յիմարներն ու անմիտներն են կորչում՝ եւ իրանց հարստութիւնը ուրիշներին թողում: 11  Նորանց միտքը սա է՝ թէ իրանց տունը յաւիտեան է, իրանց բնակութիւնը՝ ազգից մինչեւ ազգ. նոքա իրանց անունովը կ’կանչուին երկիրներումը: 12  Բայց մարդս պատուի մէջ չէ մնում. նման է անասուններին որ կորչում են: 13  Սա է նորանց ճանապարհը որ յիմար են, եւ նորանց հետեւողները հաւանում են նորանց խօսքին: (Սէլա։) 14  Ոչխարների պէս գերեզմանի* մէջ են մատնվում. մահը նորանց հովիւն է եւ ուղիղները առաւօտանց կ’տիրապետեն նորանց. եւ նորանց կերպարանքը կ’մաշուի գերեզմանումը* իրանց բնակարաններիցը դուրս: 15  Բայց Տէրն իմ անձը կ’փրկէ գերեզմանի* ձեռքիցը. որովհետեւ նա ընդունում է ինձ: (Սէլա։) 16  Մի վախենար, երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ: 17  Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. նորա փառքը չի գնալ նորան ետեւից: 18  Թէեւ նա իր անձը օրհնում է իր կեանքումը, բայց քեզ կ’գովեն, որ բարի ես անում քեզ: 19  Նա կ’մտնէ իր հայրերի ազգի մօտ, որ մինչեւ յաւիտեան լոյս չեն տեսնիլ: 20  Մարդս՝ որ պատուի մէջ է եւ իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են:

Ծանոթագրություններ

49։14 Կամ՝ դժողքի։
49։15 Կամ՝ դժողքումը։
49։15 Կամ՝ դժողքի։