Սաղմոս 5։1-12

Երգողների գլխաւորին։ Նխիլօթի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ 5  Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը:  Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում:  Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կ’լինիմ քեզ համար ու կ’սպասեմ:  Որովհետեւ դու անօրէնութեան հաճութիւն տուող Աստուած չես. չարը չի բնակուիլ քեզ մօտ:  Ամբարտաւանները չեն կենալ քո աչքի առաջին. դու ատում ես բոլոր անօրէնութիւն գործողներին:  Դու կ’կորցնես սուտ խօսողներին. Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է:  Բայց ես քո շատ ողորմութիւնովը կ’մտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութին կ’անեմ քո երկիւղովը:  Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով. շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին:  Որովհետեւ նորանց* բերանումը ճշմարտութիւն չ’կայ. նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում: 10  Դատիր նորանց, ով Աստուած, թող վայր ընկնին իրանց խորհուրդներովը. իրանց շատ ամբարշտութիւնների համար դէն գցիր նորանց, որովհետեւ խռուութիւն են անում քեզ դէմ: 11  Բայց թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. թող յաւիտեան ցնծան. որովհետեւ դու պահպանում ես նորանց. թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները: 12  Որովհետեւ դու օրհնում ես արդարին, ով Տէր, դու հաճութիւնով պատում ես նորան ինչպէս վահանով:

Ծանոթագրություններ

5։9 Կամ՝ նորա։