Սաղմոս 52։1-9

Երգողների գլխաւորին. Դաւիթի Երգ։ Երբոր Դովեկ Եդովմացին* եկաւ եւ Սաւուղին պատմեց եւ նորան ասեց թէ Դաւիթն Աքիմելէքի տունն եկաւ։ 52  Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ:  Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում:  Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը: (Սէլա։)  Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում:  Աստուած էլ կ’կործանէ քեզ յաւիտեան. կ’խլէ եւ կ’հանէ քեզ քո բնակարանիցը. եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)  Եւ արդարները կ’տեսնեն եւ կ’վախենան, եւ նորա վերայ կ’ծիծաղեն:  Ահա այն մարդը որ Աստուծուն իրան զօրութիւն չ’արաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացաւ եւ իր չարութիւնովը զօրացաւ:  Բայց ես կանաչած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից:  Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին:

Ծանոթագրություններ

52։0 ա Թագ. 22:9։