Սաղմոս 53։1-6

Երգողների գլխաւորին. Մախալաթի վերայ. Դաւիթի Երգ։ 53  Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չ’կայ. նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութին արին. ոչ ով չ’կայ որ բարին անէ:  Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կ’լինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ:  Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չ’կայ, մէկն էլ չ’կայ:  Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կ’ուտեն, եւ Աստուծուն չեն կանչում:  Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չ’կայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների ոսկորները ցրվում է. դու ամօթ ես անում նորանց. որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց:  Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայէլի փրկութիւնը. երբոր Աստուած իր դողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կ’ցնծայ ու Իսրայէլն ուրախ կ’լինի:

Ծանոթագրություններ