Սաղմոս 54։1-7

Երգողների գլխաւորին Նկինօթով. Դաւիթի Երգ։ Երբոր Զիփացիք* եկան եւ Սաւուղին ասեցին. Ահա Դաւիթը թաք է կացել մեզ մօտ։ 54  Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ:  Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. ականջ դիր իմ բերնի խօսքերին:  Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)  Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը:  Նա չարը կ’դարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց:  Ես յօժար կամքով պատարագ կ’մատուցանեմ քեզ եւ քո անունը կ’գովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է:  Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ:

Ծանոթագրություններ

54։0 ա Թագ. 23:19։ 26:1։