Սաղմոս 57։1-11

Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ. Երբոր նա Սաւուղի երեսիցը փախել՝ քարայրումն էր*։ 57  Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. եւ ես քո թեւերի շուքին կ’յուսամ մինչեւ որ չարիքն անցնին:  Ես բարձրեալ Աստուծուն եմ կանչում. այն Աստուծուն որ ինձ բարի է անում:  Նա կ’ուղարկէ երկնքիցը եւ կը փրկէ ինձ. նա ամօթ կ’անէ նորան որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։): Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։  Իմ անձը առիւծների մէջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ նորանց լեզուները՝ սրած թուր:  Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. քո փառքն ամեն երկրի վերայ լինի:  Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհուած էր. փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը: (Սէլա։)  Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. երգով կ’օրհնեմ եւ սաղմոս կ’ասեմ:  Զարթնիր, իմ փառք. զարթնիր, սաղմոսարան եւ քնար. ես կ’զարթնանամ կանուխ առաւօտանց:  Կ’գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. սաղմոս կ’ասեմ քեզ ազգերի մէջ: 10  Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը: 11  Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. քո փառքը ամեն երկրի վերայ:

Ծանոթագրություններ

57։0 Սաղ. 142. վերնագիրը։