Սաղմոս 58։1-11

Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով.* Դաւիթի Երգ։ 58  Իրաւի՞ մունջ արդարութիւն կ’խօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք:  Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ:  Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները:  Նորանց թոյնը նման է օձի թոյնի. ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է:  Որ չ’լսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է:  Ով Աստուած, փշրիրի նորանց ատամները իրանց բերանումը. եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր:  Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած:  Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չ’տեսնան:  Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չ’իմացան՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին: 10  Արդարն ուրախ կ’լինի երբոր վրէժխնդրութիւնը կ’տեսնէ. իր ոտները կ’լուանայ ամբարշտի արիւնովը: 11  Եւ մարդիկ կ’ասեն. Իրաւի որ վարձք* կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ:

Ծանոթագրություններ

58։0 Սաղ. 57. վերնագիրը։
58։11 Եբր.՝ պտուղ։