Սաղմոս 6։1-10

Երգողների գլխաւորին։ Նկինօթով. ութերորդին վերայ։ Դաւիթի Սաղմոս։ 6  Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը:  Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են:  Եւ իմ անձը շատ սարսափած է. եւ դու, ով Տէր, միչեւ ե՞րբ:  Դարձիր Տէր, փրկիր իմ անձը. ապրեցրու ինձ քո ողորմութեան համար:  Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չ’կայ. գերեզմանումը ո՞վ կ’փառաւորէ քեզ:  Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը:  Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը:  Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է:  Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը: 10  Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառան և ամաչեն շուտով:

Ծանոթագրություններ