Սաղմոս 60։1-12

Երգողների գլխաւորին. Շուշան–էդութի* վերայ. Դաւիթի Երգ, սովորեցնելու համար։ Երբոր կռիւ արաւ Միջագետաց Ասորիների եւ Զոպայ Ասորիների հետ. եւ երբոր Յովաբը ետ դառաւ եւ Եդոմիցը տասնեւերկու հազար մարդ կոտորեց Աղի Ձորումը*։ 60  Ով Աստուած, մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. ետ դարձիր դէպի մեզ:  Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է:  Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. խմել տուիր մեզ թմրութեան գինի:  Բայց քեզանից վախեցողներին դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն.  Որ քո սիրելիքն ապրին. թող քո աջը փրկէ. եւ լսիր ինձ:  Աստուած խօսեց իր սուրբ տեղումը՝ ես կ’ցնծամ, Սիւքէմը կ’բաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կ’չափեմ:  Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ Յուդան իմ գաւազանը:  Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կ’գցեմ. ով Փղշատացիների երկիր, ցնծա ինձ համար:  Ով կ’տանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կ’առաջնորդէ ինձ մինչեւԵդոմ: 10  Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած: 11  Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է: 12  Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին:

Ծանոթագրություններ

60։0 Տես Սաղ. 80. վերնագիրը։
60։0 բ Թագ. 8:3, 13։ ա Մն. 18:3,12։