Սաղմոս 61։1-8

Երգողների գլխաւորին Նկինօթի վերայ. Դաւիթի Սաղմոս։ 61  Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. մտիկ արա իմ աղօթքին:  Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է:  Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ:  Ես քո խորանումը կ’բնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կ’ապաւինիմ: (Սէլա։)  Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը:  Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս:  Նա յաւիտեան կ’մնայ Աստուծոյ առաջին. ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան:  Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կ’ասեմ, որ իմ ուխտերն օրէ ցօր վճարեմ:

Ծանոթագրություններ