Սաղմոս 63։1-11

Դաւիթի Սաղմոս. երբոր նա Յուդայի անապատումն էր*։ 63  Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չ’կայ:  Այնպէս սրբութեան տեղումը նայեցի քեզ, որ քո զօրութիւնն ու փառքը տեսնեմ:  Որովհետեւ քո ողորմութիւնը լաւ է քան թէ կեանքը. իմ շրթունքներս պիտի գովեն քեզ:  Այսպէս կ’օրհնեմ քեզ իմ կեանքումը. քո անունովը կ’բարձրացնեմ իմ ձեռքերը:  Իմ կեանքը կ’կշտանայ ինչպէս ճարպով եւ պարարատութիւնով, եւ իմ բերանը կ’օրհնէ քեզ ուրախ շրթունքներով:  Երբոր քեզ յիշում եմ անկողնումս գիշերուան պահերումը քեզ վերայ եմ մտածում:  Որովհետեւ դու ինձ օգնութիւն եղար. եւ ես քո թեւերի հովանաւորութեան տակ կ’ցնծամ:  Իմ անձը պինդ քո ետեւից է ընկնում. քո աջը հաստատ պահում է ինձ:  Բայց նորանք իմ անձի կորուստն են ուզում. վայր կ’ընկնեն երկրի խորերի մէջ: 10  Սրի ձեռը կ’մատնուին. չագալների բաժին կ’լինին: 11  Բայց թագաւորն Աստուծով կ’ուրախանայ. կ’պարծենան բոլոր նորանով երդում անողները, որովհետեւ կ’խփուի սուտ խօսողների բերանը:

Ծանոթագրություններ

63։0 ա Թագ. 22:5։ 23:14–16։