Սաղմոս 64։1-10

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս։ 64  Ով Աստուած, լսիր իմ ձայնը՝ ես գանգատելիս. պահիր իմ կեանքը թշնամիի ահիցը:  Ծածկիր ինձ չարերի ժողովքիցը՝ անօրէնութիւն գործողների ամբոխիցը.  Որ իրանց լեզուները սրում են թուրի նման, եւ պատրաստում են իրանց նետը՝ այսինքն դառը խօսքը.  Որ թագուն գցեն անմեղի վերայ. յանկարծակի գցում են եւ չեն վախենում:  Չար բանը զօրաւոր են անում իրանց համար. խորհրդակցում են որ թագուն որոգայթներ դնեն, եւ ասում են. Ո՞վ կ’տեսնէ նորանց:  Նորանք անօրէնութիւններ են խորհում եւ ասում՝ Կատարեցինք. հնարը հնարուած է. մարդիս ներսը եւ սիրտը խոր է:  Բայց Աստուած նետ կ’գցէ նորանց վերայ յանկարծ, խոց կ’լինի նորանց:  Եւ նորանց լեզուն վեր կ’գցէ իրանց՝ մէկը միւսին վերայ. ամենքը՝ որ կ’տեսնեն նորանց՝ կ’փախչեն:  Եւ ամեն մարդիկ կ’վախենան եւ Աստուծոյ գործքերը կ’պատմեն, եւ նորա արածը միտք կ’առնեն: 10  Արդարն ուրախ կ’լինի Տէրով եւ նորան կ’յուսայ, եւ կ’պարծենան ամեն սրտով ուղիղները:

Ծանոթագրություններ