Սաղմոս 65։1-13

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. երգ։ 65  Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ. եւ քեզ ուխտ են հատուցանում:  Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս:  Անօրէնութիւնները զօրացան ինձ վերայ, մեր ամբարշտութիւնները դու քաւում ես:  Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը:  Զարհուրելի կերպով՝ արդարութիւնով կ’պատասխանես մեզ, ով մեր փրկութեան Աստուած, որ երկրի ամեն ծայրերի եւ ծովի հեռաւոր տեղերում բնակողների յոյսն ես:  Որ սարերը հաստատում է իր կարողութիւնով, եւ զօրութիւն է հագած:  Որ ծովի ձայնը ցածացնում է՝ նորա ալիքների ձայնը եւ ազգերի խռովութիւնը:  Որ քո նշաններիցը վախենան երկրի ծայրերումը բնակողները, որ ուրախացնում ես առաւօտեան եւ իրիկուան ելքը:  Դու տես ես գալիս երկրին եւ խմեցնում ես նորան. շատ հարստացնում ես նորան. Աստուծոյ գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում նորանց համար. որովհետեւ այսպէս պատրաստեցիր նորան: 10  Դու խմեցնում ես նորա ակօսներին. ցածացնում ես նորա վարածը. անձրեւով կակղացնում ես նորան եւ օրհնում ես նորա բուսածը: 11  Դու պսակում ես տարին քո բարիքներովը, եւ քո հետքերը պարարտութիւն են կաթեցնում: 12  Պարարտ են անապատի դաշտերը. եւ բլուրները ցնծութիւն են հագած: 13  Արօտները հագուած են ոչխարներով, եւ հովիտները ծածկուած են ցորենով. աղաղակում են ցնծութիւնով եւ երգում:

Ծանոթագրություններ