Սաղմոս 66։1-20

Երգողների գլխաորին. Սաղմոս. երգ։ 66  Ցնծութիւնով աղաղակեցէք դէպի Աստուած, ով ամեն երկիրներ:  Սաղմոս ասեցէք նորա անունի փառքին. փառաւոր արէք նորա գովութիւնը:  Ասեցէք Աստուծուն. Ի՜նչ զարմանալի են քո գործքերը. քո մեծ զօրութեան համար քո թշնամիները կը շողոքորթեն քեզ:  Ամեն երկիր քեզ երկրպագութիւն պիտի տայ եւ սաղմոս ասէ քեզ. սաղմոս ասէ քո անունին: (Սէլա։)  Եկէք եւ տեսէք Աստուծոյ գործերը. նա ահաւոր է իր գործքերովը մարդկանց որդկանց վերայ:  Ծովը ցամաքի փոխեց. գետի միջովն անց կացան ոտով. այնտեղ մենք ուրախ եղանք նորանով:  Նա տիրապետում է իր ոյժովը յաւիտեան, նորա աչքերը նայում են հեթանոսների վերայ. ապստամբուածները թող չ’բարձրանան: (Սէլա։)  Ով ժողովուրդներ, օրհնեցէք մեր Աստուծուն. եւ լսել տուէք նորա գովութեան ձայնը:  Նա մեր անձինքը պահում է կեանքի մէջ. եւ թող չէ տալիս որ մեր ոտները սասանին: 10  Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստուած. քննեցիր մեզ ինչպէս որ արծաթը քննվում է: 11  Դու մտցրիր մեզ որոգայթի մէջ. ծանր բեռ դրիր մեր մէջքի վերայ: 12  Մարդիկ հեծցրիր մեր գլխի վերայ. կրակի եւ ջրի մէջ մտանք. եւ դու հանեցիր մեզ առատութեան տեղ: 13  Ես ողջակէզներով քո տունը կը մտնեմ. կ’հատուցանեմ քեզ իմ ուխտերը: 14  Որ իմ շրթունքները խոստացան, եւ իմ բերանը խօսեց իմ նեղութեան ժամանակ: 15  Պարարտ ոջեկէզներ կ’մատուցանեմ քեզ խոյերի զոհի բուրմունքով. պատարագ կ’բերեմ արջառներ նոխազների հետ: (Սէլա։) 16  Եկէք լսեցէք, ամենքդ՝ որ Աստուածանից վախենում էք, եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար: 17  Ես կանչեցի դէպի նա իմ բերնովը եւ փառաբանութիւն կար իմ լեզուի տակ: 18  Եթէ ես անօրէնութիւն տեսնէի իմ սրտումը, Տէրը չէր լսիլ ինձ: 19  Սակայն Աստուած լսեց, եւ իմ աղօթքի ձայնին մտիկ արաւ: 20  Օրհնեա՜լ է Աստուած, որ իմ աղօթքը դէն չէ գցում. եւ իր ողորմութիւնը ինձանից չէ դարձնում:

Ծանոթագրություններ