Սաղմոս 67։1-7

Երգողների գլխաւորին. Նկինօթով. Սաղմոս. երգ։ 67  Աստուած ողորմէ մեզ եւ օրհնէ մեզ. նա փայլեցնէ իր երեսը մեզ վերայ. (Սէլա։)  Որ քո ճանապարհը ճանաչուի երկրումս, եւ քո փրկութիւնը՝ ամեն ազգերի մէջ:  Թող ժողովուրդները գոհանան քեզանից, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գոհանան քեզանից:  Թող ժողովուրդներն ուրախանան եւ ցնծան. որովհետեւ դու ժողովուրդներին դատում ես ուղղութիւնով, եւ ազգերին առաջնորդում ես երկրի վերայ: (Սէլա։)  Թող ժողովուրդները գովեն քեզ, ով Աստուած. թող ամեն ժողովուրդները գովեն քեզ:  Երկիրն իր պտուղը տուաւ. թող օրհնէ մեզ Աստուած՝ մեր Աստուածը:  Թող օրհնէ մեզ Աստուած, եւ նորանից վախենան երկրի ամեն ծայրերը:

Ծանոթագրություններ