Սաղմոս 68։1-35

Երգողների գլխաւորին. Դաւիթի Սաղմոս. երգ։ 68  Թող Աստուած վեր կենայ, նորա թշնամիները ցրւուին, եւ նորա երեսիցը փախչեն նորան ատողները:  Ինչպէս որ ծուխը փչանում է՝ փչացրու նորանց. ինչպէս որ մոմը հալվում է կրակի առաջին, թող ամբարիշտները կորչեն Աստուծոյ երեսիցը:  Բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով:  Երգեցէք Աստուծուն. սաղմոս ասեցէք նորա անունին. ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եղողին. Եահ է նորա անունը. եւ ցնծացէք նորա առաջին:  Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը:  Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում:  Ով Աստուած, դու քո ժողովրդի առաջին գնալիս, անապատի մէջ անց կենալիս, (Սէլա։)  Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը:  Առատութիւնների անձրեւ տեղացիր, ով Աստուած. քո ժառանգութիւնը՝ որ յոգնած էր՝ դու զօրացրիր: 10  Քո ժողովուրդը բնակուեց այնտեղ. քո քաղցրութիւնովը կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստուած: 11  Տէրը տալիս է խօսքը. աւետարանողները մեծ բազմութիւն են: 12  Զօրութիւնների թագաւորները կ’փախչոտեն, բայց տան մէջ բնակող կինը կ’բաժանէ աւարը: 13  Երբոր մակաղների մէջտեղերումը հանգստանում էք, աղաւնիի թեւերը փայլում են արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով: 14  Ամենակարողը թագաւորներին այն երկրումը ցրուելու ժամանակ, փայլուն եղաւ ինչպէս ձիւն Սաղմօնումը: 15  Ով Աստուծոյ սար, Բասան, ով բարձր եւ պարարտ սար. 16  Ով բարձր սարեր, ինչո՞ւ էք նախանձով նայում. սա այն սարն է որ Աստուած նորան հաւանեց նորա վերայ բնակուելու համար. Տէրը յաւիտեան կ’բնակուի նորանում: 17  Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը: 18  Վեր ելար բարձր տեղերը, գերի արեցիր գերութիւնը. պարգեւներ առիր մարդկանց համար եւ ապստամբուածների համար էլ, որ Աստուած այնտեղ բնակուի: 19  Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը: (Սէլա։) 20  Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է, եւ Տէր Եհովան ազատում է մահից: 21  Սակայն Աստուած կ’փշրէ իր թշնամիների գլուխը եւ նորանց մազոտ գագաթը որ դնում են իրանց անօրէնութիւնների մէջ: 22  Տէրն ասեց. Բասանիցը ետ կ’դարձնեմ նորանց՝ ծովի անդունդիցը ետ կ’դարձնեմ: 23  Որ քո ոտը արիւնով թրջես եւ քո շների լեզուն թշնամիներիցն իր բաժինը առնէ: 24  Տեսան քո գնացքը, ով Աստուած. իմ Աստուծոյ՝ իմ թագաւորի գնացքը սրբութեան մէջ: 25  Առաջ երգեցողները գնացին, յետոյ նուագածուները՝ թմբուկ ածող կոյս աղջիկների մէջտեղը: 26  Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն, դուք որ Իսրայէլի աղբիւրիցն էք: 27  Այնտեղ է փոքր Բենիամինը՝ նորանց տիրապետողը. Յուդայի իշխաններն՝ իրանց խումբովը. Զաբուղօնի իշխաններն, Նեփթաղիմի իշխանները: 28  Քո Աստուածը հաստատեց քո զօրութիւնը. զօրացրու նորան, ով Աստուած, որ մեզ համար արիր: 29  Քո տաճարի համար Երուսաղէմումը թագաւորներն ընծայ կ’բերեն քեզ: 30  Սաստիր եղէգի գազանին, արջառների ժողովքի՝ ազգերի երինջների հետ. որ երեսի վերայ ընկնեն արծաթի կտորներովը. ցրուիր այն ազգերը որ կռիւ են կամենում: 31  Իշխաններ կ’գան Եգիպտոսիցը. Եթոպացիքն իրանց ձեռքերը կ’մեկնեն դէպի Աստուած: 32  Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։) 33  Նորան՝ որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. ահա իր ձայնովը զօրաւոր ձայն կ’տայ: 34  Զօրութիւն տուէք Աստուծուն. նորա մեծ փառաւորութիւնը Իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է: 35  Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. օրհնեալ է Աստուած:

Ծանոթագրություններ