Սաղմոս 70։1-5

Երգողների գլխաւորին. Դաւիթի (Սաղմոս) յիշատակի համար*։ 70  Ով Աստուած, շուտ արա որ ինձ փրկես, Տէր, որ ինձ օգնես:  Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը խնդրողները. թող ետ դառնան եւ ամօթ լինին ինձ չար ուզողները:  Թող իրանց ամօթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են՝ Վահ վահ:  Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ:  Բայց ես աղքատ եմ եւ տնանկ, ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տէր, մի ուշանար:

Ծանոթագրություններ

70։0 Սաղ. 38. վերնագիրը։