Սաղմոս 72։1-20

Սողոմոնի (Սաղմոս)։* 72  Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին:  Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. եւ քո խեղճերին իրաւունքով:  Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները՝ արդարութիւնով լցուին:  Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.  Վախենան քեզանից քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ:  Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը:  Նորա օրերումը ծաղկի արդարը. եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի:  Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը:  Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն: 10  Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւաւորներն պարգեւ բերեն: 11  Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. ամեն ազգերը ծառայեն նորան: 12  Որովհետեւ նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի: 13  Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ: 14  Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին: 15  Եւ նա կ’ապրի եւ կ’տան նորան Շաբայի ոսկիիցը. եւ աղօթք կ’անեն նորա համար ամեն ժամանակ. ամեն օր կ’օրհնեն նորան: 16  Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. նորա պտուղը կ’շարժուի ինչպէս Լիբանանը. եւ քաղաքիցը կ’ծաղկեն ինչպէս երկրի խոտը: 17  Նորա անունը կ’լինի յաւիտեան. դեռ քանի որ արեգակը կ’կենայ. նորա անունը կ’մնայ, եւ կ’օրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կ’տան նորան: 18  Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. որ մինակ նա է հրաշք անող: 19  Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն: 20  Վերջացան Յեսսէի որդի՝ Դաւիթի աղօթքները:

Ծանոթագրություններ

72։0 Սաղ. 127. վերնագիրը։