Սաղմոս 75։1-10

Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով*. Ասափի Սաղմոս. երգ։ 75  Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. քո հրաշքները պատմում են:  Երբոր պատշաճ ժամանակ կ’ունենամ, ուղիղ կ’դատեմ ես:  Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. ես նորա սիւները կ’հաստատեմ: (Սէլա։)  Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.  Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. հաստ վզով մի խօսիք:  Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը:  Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում:  Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. եւ նա թափում է նորանից. բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն:  Բայց ես յաւիտեան կ’պատմեմ. սաղմոս կ’ասեմ Յակոբի Աստուծուն: 10  Եւ ամբարիշտների ամեն եղջիւրները կ’փշրեմ. արդարների եղջիւրները կ’բարձրանան:

Ծանոթագրություններ

75։0 Սաղ. 57. վերնագիրըը։