Սաղմոս 77։1-20

Երգողների գլխաւորին. Իդիթունի* վերայ. Ասափի Սաղմոս։ 77  Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կ’լսէ ինձ:  Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. իմ անձը չէ կամենում մխիթարուիլ:  Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)  Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. խռովուած եմ եւ չեմ կարող խօսել:  Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները:  Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում:  Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կը գցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ:  Մի՞թէ յաւիտեան կ’վերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կը պակասի՞ ազգից մինչեւ ազգ:  Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը: (Սէլա։) 10  Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. փոխելը Բարձրելոյն ձեռքին է: 11  Յիշում եմ Տիրոջ գործերը. որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից: 12  Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները: 13  Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուածն է մեծ ինչպէս Աստուած: 14  Դու ես Աստուած որ հրաշք ես անում. դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ: 15  Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը: (Սէլա։) 16  Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. եւ անդունդները սարսափեցան: 17  Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին: 18  Քո որոտմունքի գոռգոռոցը երկնքի պտոյտներումն* էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց: 19  Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չ’յայտնուեցան: 20  Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը:

Ծանոթագրություններ

77։0 Սաղ. 39:62. վերնագիրը։
77։18 Կամ՝ մրրիկում։