Սաղմոս 79։1-13

Ասափի Սաղմոս։ 79  Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ. պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղէմն աւերակ արին:  Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին:  Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. եւ թաղող չ’կար:  Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր ու անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին:  Մինչեւ ե՞րբ, Տէր. կ’բարկանաս իսպառ, եւ քո նախանձը կրակի պէս կ’բորբոքուի՞:  Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ որ քո անունը չեն կանչում:  Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին:  Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. որովհետեւ մենք շատ տկարացանք:  Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար: 10  Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը: 11  Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը: 12  Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր: 13  Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. յաւիտեան կ’գոհանանք քեզանից, եւ քո գովասանքը կ’պատմենք ազգից մինչեւ ազգ:

Ծանոթագրություններ