Սաղմոս 8։1-9

Երգողների գլխաւորին։ Կիթթիթով։* Դաւիթի Սաղմոս։ 8  Ով Տէր՝ մեր Տէրը, ինչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր:  Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես թշնամիին եւ վրեժխդրութիւն անողին:  Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,  Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար:  Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատւով պսակեցիր նորան.  Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. ամեն բան նորա ոտքի տակ դրիր.  Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.  Երկնքի թռչունները ու ծովի ձկները, եւ ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը:  Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ:

Ծանոթագրություններ

8։0 Սաղ. 81. 84. վերնագիրը։