Սաղմոս 80։1-19

Երգողների գլխաւորին. Շօշանիմ* էտութով. Ասափի Սաղմոս։ 80  Ով Իսրայէլի Հովիւ, ականջ դիր. դու՝ որ Յովսէփին առաջնորդում ես հօտի պէս, որ նստում ես քերովբէների վերայ՝ փայլիր:  Եփրեմի եւ Բենիամինի եւ Մանասէի առաջին զարթնացրու քո զօրութիւնը. եկ մեզ ապրեցնելու համար:  Ով Աստուած, ետ դարձրու մեզ: Եւ փայլեցրու քո երեսը՝ եւ կ’ապրինք.  Տէր՝Զօրաց Աստուած, մինչեւ ե՞րբ կ’բարկանաս քո ժողովրդի աղօթքի վերայ:  Արտասուքի հաց ես ուտեցնում նորանց, եւ արտասուք ես խմեցնում նորանց մեծ չափով:  Մեզ կռուի պատճառ ես դնում մեր դրացիների համար, եւ մեր թշնամիները ծաղր են անում մեր վերայ*:  Ով Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, եւ փայլեցրու քո երեսը եւ կ’ապրինք:  Մի որթ փոխադրեցիր Եգիպտոսիցը, ազգեր դուրս հանեցիր եւ նորան տնկեցիր:  Ճանապարհ պատրաստեցիր նորա առաջին, եւ նորա արմատները հաստատեցիր եւ նա լցրեց երկիրը: 10  Սարերը ծածկուեցան նորա շուքովը, եւ Աստուծոյ մայրերի պէս են նորա ճիւղերը: 11  Նորա ոստերը երկարացրիր մինչեւ ծովը, եւ նորա ճիւղերը մինչեւ Գետը: 12  Ի՞նչու քանդեցիր հիմա նորա պատը, որ բոլոր ճանապարհովը անցնողները քաղեն նորան: 13  Անտառի խոզը ապականում է նորան, եւ վայրի գազանը արածում է նորանում: 14  Ով Զօրաց Աստուած, դարձիր երկնքիցը նայիր եւ տես, եւ տես եկ այս որթին. 15  Եւ նոր բուսած ճիւղին, որ քո աջը տնկեց նորան, եւ այն որդիին որ նորան զօրացրիր քեզ համար: 16  Այրուած է՝ կրակով կտրուած. քո երեսի սաստելուցը կորչում են: 17  Թող ձեռքդ քո աջի մարդի վերայ լինի, մարդի որդիի վերայ՝ որ նորան զօրացրիր քեզ համար: 18  Ապա ետ չենք քաշուիլ քեզանից. կենդանացրու մեզ, եւ քո անունովը կ’կանչենք: 19  Տէր՝ Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, փայլեցրու քո երեսը եւ կ’ապրինք:

Ծանոթագրություններ

80։0 Սաղ. 45. 69. վերնագիրը։
80։6 Կամ՝ իրանց մէջ։