Սաղմոս 81։1-16

Երգողների գլխաւորին. Կիթթիթի* վերայ. Ասափի (Սաղմոս)։ 81  Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը:  Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ:  Փող փչեցէք ամսի գլխումը. լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը:  Որովհետեւ այս հրաման է Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունքը:  Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. լեզու էի լսում, որ չ’գիտէի:  Եւ նորա թիկունքը հեռացրի բեռնիցը, եւ նորա ձեռքերը պրծան քթոցիցը:  Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ փրկեցի քեզ. լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ: (Սէլա։)  Լսիր, իմ ժողովուրդ, եւ կ’վկայեմ քեզ. ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ:  Օտար Աստուած չ’լինի քո միջումը. եւ երկրպագութիւն չ’անես օտար Աստուծոյ: 10  Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կ’լեցնեմ դորան: 11  Բայց իմ ժողովուրդը չ’լսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չ’հաւանեց ինձ: 12  Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը: 13  Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար, 14  Շուտով կ’խոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կ’դարձնէի նորանց նեղացնողների դէմ: 15  Տիրոջն ատողները կ’խոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կ’լինէր: 16  Նա կ’կերակրէր նորան պարարտ ցորենով, եւ վէմիցը կ’կշտացնէի քեզ մեղրով:

Ծանոթագրություններ

81։0 Սաղ. 8. վերնագիրը։