Սաղմոս 82։1-8

Ասափի Սաղմոս։ 82  Աստուած կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. նա աստուածների միջումը դատում է:  Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին երես տեսնելու: (Սելա։)  Իրաւունք արէք աղքատին եւ որբին. արդարացրէք խեղճին եւ աղքատին:  Փրկեցէք աղքատին եւ խեղճին. ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը:  Բայց չեն իմանում եւ միտք չեն առնում. խաւարի մէջ են գնում. երկրի ամեն սիւները շարժուած են:  Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ Բարձրելոյ որդիք:  Սակայն մարդկանց նման կ’մեռնիք, եւ ինչպէս իշխաններից մէկը, վայր կ’ընկնէք:  Վեր կաց, ով Աստուած, դատիր երկիրը. որովհետեւ դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները:

Ծանոթագրություններ