Սաղմոս 83։1-18

Երգ. Ասափի Սաղմոս։ 83  Ով Աստուած, լուռ մի կենար. անձայն մի լինիր , եւ մի դադարիր, ով Աստուած:  Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները:  Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ:  Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չ’լինին. եւ էլ չ’յիշուի Իսրայէլ անունը:  Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին:  Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.  Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ:  Ասուրն էլ միաւորուցաւ նորանց հետ. օգնում են Ղովտի որդկանցը: (Սելա։)  Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ: 10  Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ: 11  Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման: 12  Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին: 13  Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին: 14  Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը. 15  Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը: 16  Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր: 17  Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն. 18  Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ:

Ծանոթագրություններ