Սաղմոս 84։1-12

Երգողների գլխաւորին. Կիթթիթի* վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ 84  Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր:  Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով:  Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, ով Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած:  Երանի քո տան բնակողներին. նորանք յաւիտեան կ’օրհնեն քեզ: (Սելա։)  Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան:  Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւի պէս են շինում. եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով:  Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ:  Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. ականջ դիր, ով Յակոբի Աստուած: (Սելա։)  Ով մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր: 10  Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը: 11  Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից: 12  Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած:

Ծանոթագրություններ

84։0 Սաղ. 8. վերնագիրը։