Սաղմոս 85։1-13
Երգողների գլխաւորին. Կորխի որդկանց Սաղմոս*։
85 Տէր, դու հաւանեցիր քո երկրին. դարձրիր Յակոբի գերութիւնը:
2 Քո ժողովրդի անօրէնութիւնը ներեցիր, եւ նորանց ամեն մեղքերը ծածկեցիր: (Սելա։)
3 Հեռի արիր քո ամեն սրտմտութիւնը. ետ դարձար քո բարկութեան բորբոքուելուցը:
4 Դարձրու մեզ, ով մեր փրկութեան Աստուած, եւ դադարիր քո բարկութիւնիցը որ մեզ վերայ է:
5 Մի՞թէ յաւիտեան կ’բարկանաս մեզ վերայ. քո բարկութիւնը կ’երկարացնե՞ս ազգից մինչեւ ազգ:
6 Մի՞թէ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, եւ քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով:
7 Ցոյց տուր մեզ, Տէր, քո ողորմութիւնը. եւ տուր մեզ քո փրկութիւնը:
8 Թող լսեմ թէ ինչ կ’խօսի Տէր Աստուածը, նա խաղաղութիւն կը խօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.
9 Իրաւի որ նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը:
10 Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կ’հանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կ’համբուրեն:
11 Ճշմարտութիւն կ’բուսնի երկրից, եւ արդարութիւն վայր կ’նայի երկնքիցը:
12 Տէրը բարիք էլ կ’տայ, եւ մեր երկիրը կ’տայ իր պտուղը:
13 Արդարութիւնը նորա առաջից կը գնայ, եւ նա իր քայլերը կ’դնէ նորա ճանապարհի վերայ: