Սաղմոս 86։1-17

Դաւիթի Աղօթք։ 86  Տէր, խոնարհեցրու քո ականջը եւ պատասխանիր ինձ. որովհետեւ աղքատ եմ ես եւ խեղճ:  Պահիր իմ անձը, որ ես մաքուր եմ. փրկիր, ով իմ Աստուած, քո ծառային, որ քեզ է յուսացած:  Ողորմիր ինձ, Տէր, որ դէպի քեզ եմ կանչում ամեն օր:  Ուրախ արա քո ծառայի անձը. որ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ով Տէր  Որովհետեւ դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին:  Ականջ դիր իմ աղօթքին, ով Տէր. եւ մտիկ արա իմ աղաչանքի ձայնին:  Իմ նեղութեան օրը դէպի քեզ եմ կանչում. որովհետեւ դու լսում ես ինձ:  Քեզ նմանը չ’կայ աստուածների մէջ, Տէր, եւ չ’կայ քո գործքերի պէս:  Ամեն ազգերն, որ արիր, կ’գան եւ երկրպագութիւն կ’անեն քո առաջին, Տէր. եւ քո անունին փառք կը տան: 10  Որովհետեւ դու մեծ ես ու հրաշք գործող. դու ես միայն Աստուած: 11  Տէր, ցոյց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտութեան մէջ. միացրու իմ սիրտը որ քո անունիցը վախենայ: 12  Կ’գոհանամ քեզանից, Տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. եւ յաւիտեան կ’փառաւորեմ քո անունը: 13  Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ. եւ դու փրկեցիր իմ անձը ներքեւի դժոխքիցը: 14  Ով Աստուած, ամբարտաւանները վեր կացան ինձ դէմ եւ բռնաւորների ժողովքը ուզում է իմ անձը. եւ քեզ չեն դնում իրանց առաջին: 15  Բայց դու, ով Տէր, գթած Աստուած ես եւ ողորմած, երկայնամիտ ես եւ հարուստ քաղցրութիւնով եւ ճշմարտութիւնով: 16  Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. քո զօրութիւնը տուր քո ծառային, եւ փրկիր քո աղախնի որդիին: 17  Նշան արա ինձ վերայ բարութեան համար, որ ինձ ատողները տեսնեն եւ ամաչեն. նորա համար դու, Տէր, օգնեցիր եւ մխիթարեցիր ինձ:

Ծանոթագրություններ