Սաղմոս 87։1-7

Կորխի որդկանցը. Սաղմոս. երգ։ 87  Նորա հիմունքը սուրբ սարերի վերայ են:  Տէրը սիրում է Սիօնի դռները աւելի քան Յակոբի բնակարանները:  Փառաւոր բաներ են պատմվում քեզանից, ով Աստուծոյ քաղաք: (Սելա։)  Ռահաբին եւ Բաբիլոնին կ’յիշեմ նորանց մէջ որ ճանաչում են ինձ. ահա Փղշտացիք եւ Տիւրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնուած:  Եւ Սիօնի համար կ’ասուի՝ այս մարդը եւ այն մարդը նորանում է ծնուած. եւ ինքը Բարձրեալը նորա հիմունքը հաստատեց:  Տէրն ազգերին գրելիս կ’պատմէ՝ սա այնտեղ է ծնուած: (Սելա։)  Եւ երգիչները՝ ինչպէս որ պար բռնողները կ’ասեն՝ Իմ ամեն աղբիւրները քեզանում են:

Ծանոթագրություններ