Սաղմոս 9։1-20

Երգողների գլխաւորի Մութլաբբէնի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ 9  Ես կ’գոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. կ’պատմեմ քո ամեն հրաշքները:  Ուրախ կ’լինեմ ու կ’ցնծամ քեզանով, սաղմոս կ’ասեմ քո անունին, ով Բարձրեալ:  Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են:  Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր:  Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. Նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից:  Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան,* եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ:  Բայց Տէրը յաւիտեան կայ. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար:  Եւ նա աշխարհքս արդարութիւնով կ’դատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կ’անէ:  Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում: 10  Եւ քեզ կ’յուսան քո անունը ճանաչողները. որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր: 11  Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ: 12  Որովհետեւ արեան վրեժխնդիրը յիշեց նորան. նա չ’մոռացաւ նեղուածների աղաղակը: 13  Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողներիցն է. դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ. 14  Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ: 15  Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. եւ նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին: (Հիկկայօն. Սէլա։) 16  Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ: 17  Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստծուն: 18  Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ: 19  Վեր կաց, Տէր, որ մարդը չ’զօրանայ. թող հեթանոսները դատուին քո առաջին: 20  Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են:

Ծանոթագրություններ

9։6 Կամ՝ Ով թշնամի, ավերումները վերջացան բոլորովին։