Սաղմոս 90։1-17

Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթք։* 90  Ով Տէր, դու մեզ համար ապաւէն ես ազգից մինչեւ ազգ:  Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած:  Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք:  Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. եւ ինչպէս մին պահ գիշերումը:  Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է*:  Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. իրիկունը կտրվում է եւ չորանում:  Որովհետեւ մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք:  Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ.  Որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք: 10  Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք: 11  Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս: 12  Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք: 13  Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր քո ծառաների վերայ: 14  Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը։ 15  Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք: 16  Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը: 17  Եւ մեր Աստուծոյ վայելչութիւնը լինի մեզ վերայ. եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր:

Ծանոթագրություններ

90։0 բ Օր. 33:1։
90։5 Կամ՝ անց է կենում։