Սաղմոս 92։1-15

Սաղմոս. երգ. Շաբաթ օրուայ համար։ 92  Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով Բարձրեալ:  Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը.  Տասնաղեայ նուագարանով եւ սաղմոսարանով. օրհնութեան ձայնով քնարի հետ:  Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. քո ձեռքի գործերովը ցնծում եմ:  Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. շատ խո՜ր են քո խորհուրդները:  Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս:  Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից:  Բայց դու, Տէր, բարձր ես յաւիտեան:  Որովհետեւ ահա քո թշնամիները, Տէր, ահա քո թշնամիները կ’կորչեն. եւ կ’ցրուին բոլոր անօրէնութիւն գործողները: 10  Բայց իմ եղջիւրը կ’բարձրացնես ինչպէս միեղջերուինը. ես օծուած եմ նոր իւղով: 11  Եւ իմ աչքը կ’նայի իմ թշնամիների վերայ. եւ ականջս կ’լսէ այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վերայ: 12  Արդարը արմաւենիի պէս կ’բուսնի. Լիբանանի մայրին պէս կ’մեծանայ: 13  Տիրոջ տան մէջ տնկուածները մեր Աստուծոյ սրահներումը կ’բուսնեն: 14  Ծերութեան մէջ էլ պտուղ կ’բերեն. պարարտ եւ դալար կ’լինին. 15  Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը՝ իմ վէմը, եւ անիրաւութիւն չ’կայ նորանում:

Ծանոթագրություններ