Սաղմոս 93։1-5

93  Տէրը թագաւոր է. նա մեծափառութիւն է հագած. Տէրը զօրութիւն է հագած եւ իր մէջքը կապած է. սորա համար աշխարհքը հաստատ է եւ չէ շարժվում:  Հաստատ է քո աթոռը սկզբիցը. յաւիտենից ես դու:  Գետերը բարձրացնում են, Տէր, գետերը բարձրացնում են իրանց ձայնը, գետերը բարձրացնում են իրանց գոռոցը:  Շատ ջրերի ձայնիցը աւելի զօրաւոր են ծովի ալիքները. աւելի զօրաւոր է Տէրը բարձրութեան մէջ:  Քո վկայութիւնները շատ հաւատարիմ են. քո տանը վայելուչ է սրբութիւն, ով Տէր, երկայն օրերով:

Ծանոթագրություններ