Սաղմոս 95։1-11

95  Եկէք ցնծանք Տէրովը. աղաղակենք դէպի մեր փրկութեան Վէմը:  Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա:  Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ:  Որ նորա ձեռքին են երկրի խորքերը. եւ սարերի բարձրութիւնները նորանն են:  Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը:  Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.  Որովհետեւ նա է մեր Աստուածը, եւ մենք նորա արօտի ժողովուրդը եւ նորա ձեռքի ոչխարներն ենք. այսօր եթէ նորա ձայնը լսէք,  Մի պնդացնէք ձեր սրտերը ինչպէս Մերիբայումը, ինչպէս փորձութեան օրումը անապատի մէջ:  Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. քննեցին ինձ թէեւ իմ գործերը տեսան: 10  Քառասուն տարի զզուեցայ այն ազգիցը. եւ ասեցի՝ նորանք այնպիսի ժողովուրդ են որ մոլորուած են սրտով. նորանք չեն ճանաչում իմ ճանապարհները: 11  Որ երդում արի իմ բարկութիւնումը, թէ նորանք չեն մտնիլ իմ հանգստութիւնը:

Ծանոթագրություններ