Սաղմոս 96։1-13

96  Տիրոջը նոր երգ երգեցէք. երգեցէք Տիրոջը ամեն երկիր:  Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը:  Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները:  Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ:  Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը:  Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ:  Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն:  Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները:  Երկրպագութիւն արէք Տիրոջը սուրբ զարդարանքով. վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր: 10  Ասեցէք հեթանոսների մէջ՝ Տէրն է թագաւոր. սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. նա ժողովուրդները կ’դատէ ուղղութիւնով: 11  Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. ծովը գոռգոռայ իր լիութիւնովը: 12  Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. թող ցնծան անտառի ամեն ծառերը. 13  Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. նա աշխարհքը կ’դատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը:

Ծանոթագրություններ