Սաղմոս 97։1-12

97  Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ կղզիներն ուրախ լինին:  Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են:  Կրակ է գնում նորա առջեւից. եւ չորս կողմովը այրում է նորա թշնամիներին:  Նորա փայլակները լուսաւորում են աշխարհքը. երկիրը տեսնում է եւ դողում:  Սարերը մոմի պէս հալվում են Տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը:  Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը:  Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն:  Սիօնը լսում է եւ ուրախանում է եւ Յուդայի աղջիկները ցնծում են, քո իրաւունքի համար, Տէր:  Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ: 10  Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը. նա պահում է իր սուրբերին անձերը. ամբարիշտների ձեռքիցը կ’փրկէ նորանց: 11  Լոյս է ծագում* արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին: 12  Ուրախացէք Տէրովը, ով արդարներ, եւ օրհնեցէք նորա սուրբ յիշատակը:

Ծանոթագրություններ

97։11 Եբր. ցանում։